Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Առանց գերիների ազատության ի՞նչ են բանակցում»․ Անաստաս Իսրայելյան

92
Այսօր, 16:54
«Առանց գերիների ազատության ի՞նչ են բանակցում»․ Անաստաս Իսրայելյան

«Վերածնվող Արցախ» շարժման առաջնորդ Անաստաս Իսրայելյանը, ում եղբայրը ևս գերի է Բաքվում, կարծում է, որ հանրությունը պասիվ է, պետք է ոտքի կանգնել․ «Բաքվում գտնվող գերիներն ավելի մեծ պայքար են իրականացնում հայ ազգի համար, քան այստեղ գտնվող հանրությունը։ Ինչո՞ւ չեն արձագանքում այդ մարդկանց հարազատները, նրանց կողքին եղած մարդիկ, որոնք մեծաքանակ են և գտնվում են Հայաստանում։ Իսկ ՀՀ իշխանություններն իրենց պահվածքով ամրագրում են իրենց դավաճանությունը։ Արցախը հանձնել են, ռազմագերիներին հանձնել են, որ իրենց գործունեությունն ազատ իրականացնեն։ Առանց գերիների ազատության՝ ի՞նչ են բանակցում: Եթե այդ հարցին չեն անդրադառնում, նշանակում է՝ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ իրականացնում են հակահայկական գործողություն։ Տարիներ էլ անցնեն՝ էսպիսի դավաճանները անիծված են լինելու»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։

«Առանց գերիների ազատության ի՞նչ են բանակցում»․ Անաստաս Իսրայելյան