Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

Հավաք Կառավարության մոտ՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող գերիների․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

118
Այսօր, 16:36
Հավաք Կառավարության մոտ՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող գերիների․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի աջակիցները, ովքեր երեկ Բաքվի դատարանից հրապարակված լուսանկարից հետո «իրենց տեղը չեն գտնում»։ Նրանք պահանջում են Կառավարությունից պաշտպանել Բաքվի բանտում գտնվող բոլոր հայ գերիների իրավունքները, կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, իրենց բողոքի ձայնը հասցնել միջազգային կազմակերպություններին և ՀՀ ԱԳՆ-ին։
Նշենք, որ վաղը ժամը 12։00-ին ԱԳՆ-ի դիմաց հավաք է նախատեսվում․ «Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու ենք հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։

Հայաստանի կառավարության և միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին»,- հայտարարել է «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Հավաք Կառավարության մոտ՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող գերիների