Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության կասկածյալ «Չաղ Ռուստամը»»․ հարց՝ Սրբուհի Գալյանին

91
Այսօր, 16:18
«Ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության կասկածյալ «Չաղ Ռուստամը»»․ հարց՝ Սրբուհի Գալյանին

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե «ինչո՞ւ է ազատ արձակվել «Ֆազի» սպանության գործով կասկածյալ «Չաղ Ռուստամը»»․ «Ես կարծում եմ, որ այդ հարցի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը: Խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ: Մեր խնդիրն է՝ խափանման միջոցի պատշաճ իրականացումը»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվելու նրա կողմից հնարավոր այլ արարքները կանխելու համար, Գալյանը պատասխանեց. «Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ են դատարանները բաց թողնում, սա մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկան: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով լուրերին, թե ընտրությունների շեմին ՔՊ-ն գուցե մնացել է քրեական հեղինակությունների հույսին, դրա համար էլ նման քայլի գնում, պատասխանեց. «Չկա նման բան»:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ճեպազրույցը