«Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում». Անույշ Խուդավերդյան
![]() ԴՕԿ կուսակցությունից Անույշ Խուդավերդյանը և Վարդան Ղուկասյանի մի խումբ աջակիցներ հավաքվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ նամակ փոխանցելու դեսպան Քրիստինա Քվինին: Հիշեցնենք՝ կուսակցության լրատվականը քիչ առաջ հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ։ «Կոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան՝ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը»,- նշված էր տեքստում: «Վարդան Ղուկասյանը հատուկ բնակություն ունեցող քաղաքացի է ԱՄՆ-ում: Ուզում ենք իմանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել պարոն Ղուկասյանի հետ, որտե՞ղ է գտնվում: Մենք նամակ հանձնեցինք, չգիտենք՝ երբ կպատասխանեն: Լինելուն պես՝ կհրապարակենք.... Գյումրու ընտրությունների նախաշեմին տեղի ունեցավ այս ամենը: Սա որակում եմ որպես քաղաքական հետապնդում՝ Սերժ-ռոբական կլանի ձեռքով կազմակերպված, քանի որ նրանց ձեռքերը հասնում են ցանկացած երկիր»,- լրագրողի հետ զրույցում ասել է Անույշ Խուդավերդյանը: |
«Ինքնասպանության գնացողների աղանդավորական շարժման էլիտան ու հանրույթը». Ալեն Ղևոնդյան
9103:06«Եթե չդիմադրենք, Հայաստանով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները». Տիգրան Վարդանյան
10502:06«Մեծ պետությունները պայքարում են ո՛չ թե արդարության, այլ շա՜տ մեծ ռեսուրսների համար». Արա Պողոսյան
13101:06««Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներին տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել»․ Մանուկ Սուքիասյան
8500:24«Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
127Երեկ, 22:18«Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
153Երեկ, 22:00