Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Մի հատ հանգստացի՛ր, սրացումներ կա՞ն». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

95
Այսօր, 13:42
«Մի հատ հանգստացի՛ր, սրացումներ կա՞ն». Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի եզրակացության վերաբերյալ լրագրողի հարցին, մասնավորապես, թե այն ե՞րբ պատրաստ կլինի՝ արդեն փետրվարի 27-ն է, ասաց. «Մի հատ հանգստացիր, հանգստացա՞ր: Մի քիչ սրացումներ կան, հանգիստ լսիր: Քննիչ հանձնաժողովի եզրակացությունը տեսնելու եք: Ես ժամկետների գործընթացի մասին եմ խոսել, բայց լիագումար նիստերի օրակարգ կմտնի այն ժամանակ.... կլինի փակ նիստում: Զեկույցին կծանոթանաք՝ ըստ գործող ընթացակարգերի»:

Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը