«Ներդրվում է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման մոդել»․ Վահե Հովհաննիսյան
![]() Կառավարության նիստի ժամանակ հաստատվեց ««Կրիպտոակտիվների մասին» օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննսյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ անհրաժեշտ է ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել․ «Կրիպտոակտիվների շրջանառության ծավալների մեծացմանը զուգընթաց բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, զգալի չափով մեծացել է հասարակության ներգրավվածությունն այս ոլորտում: Սակայն կարգավորման դաշտի բացակայության արդյունքում առաջանում են իրավական խնդիրներ՝ կապված կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու, պետական մարմինների հետ առնչվելու կամ համագործակցելու, հաճախորդների և ներդրողների հետ երկարաժամկետ ու կայուն հարաբերություններ ձևավորելու հետ: Կրիպտոակտիվների ոլորտի ակտիվության հետ միաժամանակ առաջացել են մի շարք ռիսկեր: Դրանք մեծամասամբ կապված են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման նպատակով կիրառելու վտանգների հետ: Բացի այդ, կրիպտոակտիվների շրջանառության ծավալների շարունական աճը կարող է ստեղծել նաև ֆինանսական կայունության ռիսկեր: Մասնավորապես, հաճախորդների շահերի անբավարար պաշտպանվածությունը թույլ չի տալիս ներգրավել մեծ թվով հաճախորդներ և նրանց հասանելի դարձնել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև հնարավորություն տալ մասնակցել տարաբնույթ ծրագրերի ֆինանսավորմանը՝ նոր թողարկված կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելով, իսկ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման և այլ ռիսկերը սահմանափակում են կրիպտոէկոհամակարգի և ֆինանսական համակարգի պատշաճ ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: Հաշվի առնելով նշված խնդիրներին պատշաճ արձագանքելու կարևորությունը և հրատապությունը՝ անհրաժեշտություն է առաջացել ներդնել կրիպտոակտիվների ոլորտի համապարփակ կարգավորման մոդել»,- ասաց նախարարը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
