«Վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունն աճել է 43,5%-ով»․ Նիկոլ Փաշինյան
![]() «2024 թվականին ՀՀ-ում արձանագրվել է 5,9% տնտեսական իրական աճ»,- Կառավարության նիստում «ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» նախագիծը քննարկելիս հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ 2021 թվականին իրենց սահմանած նպատակադրումը եղել է տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովելը։ «2021 թվականին ապահովվել է 5,8%․ 2022-ին՝ 12,6%, 2023-ին՝ 8,3% տնտեսական աճ, հետևաբար մեր նպատակային ցուցանիշը ապահովված է»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով գնաճը 2018 թվականի նկատմամբ եղել է 25,3%, իսկ աշխատավարձի աճը մոտ 40%-ով ավելի է, քան գնաճը, ինչը, ըստ Փաշինյանի, էական ցուցանիշ է։ «2025 թվականի հունվարին միջին աշխատավարձը, որը կազմել է 296 հազար 651 դրամ, 2018 թվականի հունվարի նպատմամբ ավելի է 74%-ով, իսկ գնաճը 2025-ի հունվարին 2018-ի նկատմամբ կազմել է 27,4%»,- ասաց նա՝ հայտնելով նաև, որ վերջին 7 տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունն աճել է 43,5%-ով։ Թվարկելով այս տարիների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ պատերազմ, քովիդ, հայտնեց, որ տարեկան 6․1% տնտեսական աճն էական ցուցանիշ է։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2018թ-ից ի վեր Հայաստանում ստեղծվել է ավելի քան 203.000 աշխատատեղ․ «ՀՀ-ն շարունակում է մնալ կայուն զարգացման ուղեծրի վրա»,- ասաց Փաշինյանը: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
