Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին

131
Այսօր, 11:06
Տավուշում սահմանազատումը կանցկացվի 1978թ. սահմանով. ինչո՞վ է այն զիջում 1976-ի քարտեզին

Տավուշում սահմանազատումը, ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալների, կշարունակվի 1978 թվականի սահմանով։ Այնտեղ 1976 թվականի սահմանի համեմատ Հայկական ԽՍՀ-ն մի քանի քառակուսի կիլոմետր տարածք է կորցրել։ ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1976 թվականի քարտեզում, որտեղ նշված է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև խորհրդային վարչական սահմանը, կարելի է երկու սև կետագիծ նկատել՝ տեղ-տեղ կարմիր հատվածներով։ Բանն այն է, որ 1976 թվականի նախնական (սևով նշված) սահմանը 1978-ի դրությամբ «ուղղվել է» (կարմիրով նշվածը)։

Քարտեզի մի հատվածում՝ Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ, կարելի է նկատել, որ սահմանի երթուղու փոփոխության արդյունքում Ադրբեջանական ԽՍՀ-ին զգալիորեն ավելի շատ տարածք է անցել, քան Հայկական ԽՍՀ-ին: Մեր կոպիտ հաշվարկներով՝ Հայկական ԽՍՀ-ն կորցրել է մոտ 5,8 քառ. կմ։
Լրատվամիջոցը սահմանազատման հայկական հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակին հարցում է ուղարկել, թե որ սահմանով է իրականացվելու սահմանազատումը, ու դրանցից որն է հաստատված ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կողմից:
«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,- հայտնել են գրասենյակից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հատված ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզից (հատված Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ)
Հատված ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզից (հատված Վրաստանի սահմանից մինչև Բարեկամավան գյուղ)