Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ.

«Կա՞ մի քպ-ական խրոխտ ծաղրածու, որ իր բանդայի ղեկավարից պահանջի՝ տեր կանգնել սեփական երկրի քաղաքացուն»․ Աբրահամ Գասպարյան

81
Այսօր, 17:24
«Կա՞ մի քպ-ական խրոխտ ծաղրածու, որ իր բանդայի ղեկավարից պահանջի՝ տեր կանգնել սեփական երկրի քաղաքացուն»․ Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանություն հորջորջված թյուրիմացության մեջ տղամարդ կա՞։
Թույլ խոսքի ջատագովն ու կրողը չեմ, որ հոգու սփոփանք զգամ՝ դատապարտելով քաղաքակրթական դեռատի սուբյեկտի՝ ադրբեջանի վայրագ, քինախնդիր, անվրեպ տոտալիտար ու հակամարդկային պահվածքը։
Բայց կա՞ ՀՀ պետական ապարատում գեթ մեկ տղա, մեկ հայ մարդ, որին կհուզի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տեղի ունեցող ծաղրը, անասնական պահվածքը։ Կա՞ մի քպ-ական խրոխտ ծաղրածու, որի երակում կհոսի մի գրամ հայկականություն, որ կանգնի ու իր բանդայի ղեկավարից պահանջի՝ տեր կանգնել սեփական երկրի քաղաքացուն։ Կա՞, թե՞ բոլորը նփ-ի անդրավարտիքում քուճուճ են անում։
Բաքվում ոչ թե Ռուբեն Վարդանյանին են դատում ու խոշտանգում, այլ նսեմացնում են ամբողջ հայությանը, գովերգում մեր պառակտվածությունը (նիկոլիզմը), ծաղրում սնափառությունը։
Ռուբենն ու մյուս տղերքը Բաքվի բանտերում են, քանի որ ՀՀ-ում իշխանությունը զավթած խունտան՝ հայության քաղաքական քաղցկեղը, տեր չկանգնեց իր քաղաքացուն, հային։ Մնացած «փաստարկները»՝ լոլոներ են, գործող իշխանության էությանը համահունչ։
Ռուբեն ջան, պե՛նդ կաց»։