Հայկ Սարգսյանի օրինագիծը խմբագրվել է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Տևական «բազարներից» հետո Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը որոշել են մտցնել ԱԺ օրակարգ, սակայն՝ հիմնովին փոխված։ Խոսքը բուքմեյքերական ընկերությունների համար 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելու մասին է: Պատգամավորն առաջարկում է փոխել Հարկային օրենսգիրքը, և բացի հարկ ու տուրքերից, որոնք գոյություն ունեն, այս ընկերություններին հարկել նաև շրջանառության 10 տոկոս հարկով, ինչն ահռելի գումար կկազմի։ Շաբաթներ առաջ նախագիծն ԱԺ տնտեսական հանձնաժողովում քննարկելիս իշխանականները թեժ բանավեճի մեջ մտան, իրար փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ ուղղեցին, Սարգսյանը թիմակիցներին մեղադրեց խաղային բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ։ Չնայած հանձնաժողովն ընդունեց նախագիծը, բայց այն չընդգրկվեց ԱԺ օրակարգում, քանի որ որոշվել էր վարչապետի մոտ լրացուցիչ քննարկում անել՝ «բիզնեսին չվնասելու» համար։ Կառավարությունում Հայկ Սարգսյանին հասկացրել են, որ իր իդեան չի կարող այդպես ընդունվել՝ էական փոփոխություններ պետք է արվեն։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ինքնասպանության գնացողների աղանդավորական շարժման էլիտան ու հանրույթը». Ալեն Ղևոնդյան
9103:06«Եթե չդիմադրենք, Հայաստանով հպարտ քայլելու և բիզնես են անելու թուրքերն ու ադրբեջանցիները». Տիգրան Վարդանյան
10502:06«Մեծ պետությունները պայքարում են ո՛չ թե արդարության, այլ շա՜տ մեծ ռեսուրսների համար». Արա Պողոսյան
13101:06««Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ն վարորդներին տարիներ շարունակ արձակուրդ չի տրամադրել»․ Մանուկ Սուքիասյան
8500:24«Խաղաղության պայմանագրում Սահմանադրության փոփոխության և միջանցքի վերաբերյալ հարցերին անդրադարձ չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
127Երեկ, 22:18«Տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ո՛չ պատճառ, ո՛չ նախադրյալ, ո՛չ հիմնավորում չկա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
153Երեկ, 22:00