«Արևմուտքն ստիպված կլինի չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե կարգավորումն իրականություն դառնա». Մարկո Ռուբիո
![]() Արևմտյան երկրներն ստիպված կլինեն չեղարկել հակառուսական պատժամիջոցները, եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի։ Այս մասին Էր-Ռիադում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է ԱՄն-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Կան այլ կողմեր, որոնք պատժամիջոցներ են կիրառել: Եվրոմիությունը ինչ-որ պահի պետք է գա բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ նրանք նույնպես ունեն պատժամիջոցներ, որոնք կիրառվել են», - հավելել է Ռուբիոն: Միաժամանակ նա հրաժարվել է լրագրողների հետ կիսվել կոնկրետ մանրամասներով, թե ինչպիսին կլինեն կողմերի զիջումները։ «Նպատակն է՝ ավարտել այս հակամարտությունն արդար, կայուն և ընդունելի բոլոր կողմերի համար: Թե ինչպիսին կլինի այն, հենց դրանում է կայանում շարունակվող բանկացությունների իմաստը»,- ընդգծել է պետքարտուղարը: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
