Ռուբիոն չի բացառում Լավրովի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումը
![]() ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի բացառել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դեմ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը։ Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, Ռուբիոն այս մասին ասել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բանակցություններից հետո։ «Մենք պարզապես դեռ խոսակցության այդ մակարդակի վրա չենք: Բայց, իհարկե, կան մի շարք թեմաներ, որոնք պետք է քննարկվեն այդ ճանապարհին», - ասել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության ղեկավարը Ռիադում կայացած մամուլի ասուլիսում, երբ նրան խնդրել են պարզաբանել, թե արդյոք Վաշինգթոնի հետագա քայլերը կներառեն իր ռուս գործընկերոջ դեմ պատժամիջոցների չեղարկումը: «Մենք դեռ չենք էլ սկսել այս գործընթացը, այսօր միայն պայմանավորվածություն է եղել սկսել գործընթացը, որպեսզի խոսենք դրա մասին»,- նշել է նա։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
