Ղազախստանի և Հայաստանի իրավապահները ձերբակալել են համացանցային խարդախությամբ զբաղվող խմբի
![]() Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցների համատեղ գործունեության արդյունքում Երևանում դադարեցվել է խարդախությամբ զբաղվող երկու կենտրոնների գործունեությունը, հայտնում է Polisia.kz-ն։ Բացահայտվել և կալանավորվել են Ղազախստանի և եվրոպական երկրների քաղաքացիների նկատմամբ համացանցային խարդախությամբ զբաղվող հանցավոր խմբի կազմակերպիչներն ու անդամները, ովքեր մարդկանց առաջարկում էին գումար ներդնել ենթադրաբար խոշոր ներդրումային ընկերություններում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար ԱՄՆ դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի, հայտնել է Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության պետ Ժանդոս Սույինբայը։ Նշվում է, որ հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ, որոնք Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներ են։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
