«Սիրիան կմնա մեր սրտերում»․ Ասադի կինը խախտել է լռությունը
![]() «Սիրիան՝ իր ողջ հմայքով ու հարուստ պատմությամբ, մնում է մեր սրտերում: Մաղթում ենք ժողովրդին ապահովություն և բարգավաճում»։ Այս մասին X-ի իր էջում գրառում է արել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը՝ խախտելով երկարատև լռությունը։ Նա հույս է հայտնել, որ երջանիկ օրերը դեռ կվերադառնան: «Հայրենիքն անկոտրում ուժ է, իսկ նրա զավակները՝ անմահ հույս: Հայրենիքը սոսկ աշխարհագրական կետ չէ, այլ զգացում, որը մնում է մեր սրտերում՝ չնայած հեռավորությանը։ Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր դասը, և յուրաքանչյուր փոփոխություն ունի իր իմաստը: Յուրաքանչյուր մարդ ունի իր ճանապարհը, և որոշ ճանապարհներ երբեք իմ ընտրությունը չեն եղել»,- գրել է Ասմա ալ Ասադը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Սիրիայում իշխանափոխությունից հետո նախագահ Բաշար Ասադը լքել էր երկիրը: Ասադն ընտանիքի հետ մեկնել էր Մոսկվա։ |

«ՌԴ գործընկերներին խնդրել եմ վերականգնել երկաթուղին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4315:06
«КГБ-ի գործակալ լինելու համար վարույթ չենք կարող հարուցել, որովհետև իրենք եղել են ԽՍՀՄ քաղաքացի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5914:48
«Պատրաստվում եք Կճոյանի՞ն նշանակել կաթողիկոսի տեղապահ»․ լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)
5014:30
«Ուկրաինայի պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ». Զելենսկի
7814:28
«10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում և աջակցում եմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7314:00
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7113:30
