Թրամփը խոստացել Է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին, նա կարող է սկսել այստեղից. The Washington Post
![]() Ամերիկյան The Washington Post օրաթերթում հրապարակվել է սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսի հոդվածը՝ նվիրված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Հոդվածում, մասնավորապես, ասված է. «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որն Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է, և որին ցմահ ազատազրկում է սպառնում, որի գործն ավելի մեծ ուշադրության է արժանի»: Սյունակագիրը նշել է, որ Վարդանյանի դատավարությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ Բաքվում։ Ադրբեջանը նրա դեմ 46 մեղադրանք է առաջադրել՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն, ըստ հոդվածագրի, նրան առնչվող հարցն իրականում կապված է 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղ պետնախարար դառնալու որոշման հետ։ Իգնատիուսն անդրադարձել է նաև 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության բռնի տեղահանման մասին։ Աղբյուրը` The Washington Post |

«Անտեսվում են Դիլիջանի աղբավայրում գրեթե ամեն օր տեղի ունեցող հրդեհները»․ Ոսկան Սարգսյան
10101:12
«Իբրև թե չկռված Արցախի պաշտպանության բանակի հերոսական ճակատամարտերից մեկը». Դավիթ Թորոսյան (տեսանյութ)
14901:06
«Դեպքը տեղի չի ունեցել շինարարական աշխատանքի ընթացքում, մահացածները մեր աշխատակիցները չեն»․ «Դեֆանս Հաուզինգ»
11900:12
«Ամերիկացի գործիչների հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանը»․ Մայր Աթոռ
114Երեկ, 23:54
«Խիստ կասկածում եմ, որ Գագիկ Ծառուկյանը սաղ-սալամաթ բանտից դուրս կգա». Արգիշտի Կիվիրյան
154Երեկ, 23:48
Հովհաննես Աբրահամյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Աբովյանի ՏԻՄ ընտրություններում
96Երեկ, 23:00
