«Ի՞նչ ողորմելի է պետության ղեկավարի քծնանքն աղերսող Պետրոս Ղազարյանը»․ Հրանտ Բագրատյան
![]() ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ չալարեցի և մի կես ժամ դիտում էի Պետրոս Ղազարյանի ու մի երիտասարդ կնոջ կազմակերպած բանավեճը շրջհարկի բարձրացման թեմայով։ Պետության դիրքորոշումները ներկայացնող 2 անձ (ֆինանսահարկային համակարգից) թեզ էին զարգացնում առ այն, որ եթե տնտեսվարողն ամեն ինչ փաստաթղթավորի, ապա հարկի բարձրացումն այնքան էլ զգալի չի լինի նրանց համար։ Ի վերջո, ասում էին նրանք, սա անցումային փուլ (անիծվեն բոլոր անցումային փուլերը) է. բոլորը շուտով պետք է անցնեն «նորմալ» հարկային համակարգի (այսինքն, վճարեն ԱԱՀ, շահութահարկ և այլն)։ Եվ կար մի մարդ, ով ներկայացնում էր փոքր բիզնեսի ասոցիացիան և երկչոտությամբ ասում էր, որ այդ ամենը սխալ է։ Ի՞նչն է այստեղ խնդիրը։ Աղբյուրը` Հրանտ Բագրատյան |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
