Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը կարող է վերսկսվել
![]() Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմը, որն սկսվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման օրոք, կարող է վերսկսվել, եթե երկու կողմերը չլուծեն իրենց տարաձայնությունները, մինչև Չինաստանը պատասխան մաքսատուրքեր սահմանի ԱՄՆ-ի արտահանման վրա: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին։ Միջազգային տնտեսական փոխանակման Չինաստանի կենտրոնի փորձագետ Չժան Յանշենի խոսքով, «սա պարզապես կարող է լինել առևտրային պատերազմի փուլի սկիզբը», և եթե իրավիճակը չփոխվի, դա կհանգեցնի «շատ, շատ վատ իրավիճակի»: Որոշ վերլուծաբաններ ակնկալում էին, որ ԱՄՆ-ն և Չինաստանը բանակցություններ կվարեն խոշոր առևտրային հակամարտությունը կանխելու համար: Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի խոսել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, սակայն Պեկինի պատասխանից հետո նա ասաց, որ «չի շտապում» զանգահարել նրան։ Պեկինի փորձագետները կարծում են, որ հանրապետականը, փորձելով ստիպել Չինաստանին համաձայնագիր կնքել, հասավ հակառակ էֆեկտի։ Ըստ Պեկինի Միջազգային բիզնեսի և տնտեսագիտության համալսարանի պրոֆեսոր Ջոն Հոնգի, «Թրամփը, հավանաբար, ավելի մեծ բան է ուզում, որի մասին Չինաստանի իշխանությունները չեն կարող հրապարակավ խոսել: Մասնավորապես, հանրապետականը կարող է պահանջել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա Ուկրաինայի պատերազմի կամ TikTok-ի վաճառքի շուրջ որոշ պայմանների պատճառով։ Առևտրի փորձագետ Վենդի Քաթլերը կարծում է, որ Չինաստանը, ի տարբերություն Կանադայի և Մեքսիկայի, «կխաղա երկար խաղ». վերլուծաբաններն ասում են, որ Չինաստանն, ավելի լավ է պատրաստ մաքսատուրքեր սահմանելուն հիմա, քան նախորդ անգամ, բացի այդ, Պեկինն ավելի շատ մտահոգված է տեխնոլոգիաների արտահանման նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունից: |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
