««ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» պնդումը հերթական սուտն է»․ Արմեն Աշոտյան
![]() «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: «Ինչպե՞ս եք գնահատում նիկոլական քարոզչամեքենայի թեզը, որ ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» հարցին Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը հղի է բազմաթիվ այլ ռիսկերով։ Քանիցս խոսվել է նաև այն մասին, որ ԵՄ շուկայում մեր հիմնական արտահանելի ապրանքներն ու ծառայությունները, ավաղ, մրցունակ չեն։ Բավարար է նայել պաշտոնական վիճակագրությանը։ Բերեմ մեկ թարմ փաստարկ ևս։ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանը, շնորհիվ նախկին իշխանությունների հսկայական աշխատանքի, դարձավ Եվրոպական Միության GSP+ առևտրային ռեժիմի շահառու։ Այդ ռեժիմով հայկական ապրանքների երկու երրորդն ազատվում էր մաքսատուրքերից։ Սակայն նույնիսկ այդ արտոնյալ պայմաններում ԵՄ-ն չդարձավ հայկական էքսպորտի հիմնական ուղղություն։ Իսկ տարադրամի փոխարժեքների հետ 2018-ից սկսած և մինչ այսօր շարունակվող խաղերի արդյունքում (դրամի արհեստական կուրս) Հայաստանը հանվեց ծրագրի շահառուների ցանկից 2022 թվականի հունվարի 1-ից։ Ի մի բերելով՝ կարող ենք փաստել, որ, այո, եվրոպական շուկան եվրասիականից մոտ երեք անգամ մեծ է, բայց մեզ համար՝ տասնապատիկ անգամ անմատչելի։ Ուստի «ԵԱՏՄ շուկան կփոխարինենք ԵՄ շուկայով» պնդումը հերթական բացահայտ սուտն է»։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
