Թրամփը պատժամիջոցներ է մտցրել ՄՔԴ-ի դեմ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանով ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում Միջազգային քրեական դատարանի նկատմամբ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի դեմ հետաքննության համար, հայտնում է Fox News-ը։ «ՄՔԴ-ն, առանց իրավական հիմքի, նախնական հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի և նրա որոշ դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի ներկայացուցիչների դեմ և, չարաշահելով իր լիազորությունները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու անհիմն օրդեր տվել», - ասվում է փաստաթղթում, որն ընդգծում է նաև, որ ՄՔԴ-ն իրավասություն չունի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի նկատմամբ, քանի որ այս երկրները Հռոմի ստատուտի կամ ՄՔԴ անդամ չեն: Փաստաթուղթը ֆինանսական պատժամիջոցներ և վիզային սահմանափակումներ է սահմանում դատարանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր սատարում են ԱՄՆ քաղաքացիների և նրանց դաշնակիցների, ինչպես նաև այդ անձանց ընտանիքի անդամների դեմ ՄՔԴ-ի հետաքննությունները: |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
