Ռուսաստանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իզյումին. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ
![]() Խարկովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ Իզյումի վրա ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է հինգի։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել ևս մեկ դի։ Զոհերի թիվը հասել է 5-ի: Ռուս զինվորականները չեն մեկնաբանել Իզյումին հասցված հարվածը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով քաղաքի վրա բալիստիկ հրթիռի հարվածն, ասել է, որ «քաղաքին ռուսական հրթիռային հարվածից հետո փրկարարական գործողությունը շարունակվում է, քանդվել է քաղաքապետարանի շենքի մի մասը: Զելենսկին իր խոսքում նաև նշել է. «Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, ավելի շատ ուժ գործադրենք՝ զենքի ուժ, պատժամիջոցների ուժ, դիվանագիտության ուժ՝ ահաբեկչությունը դադարեցնելու և կյանքեր պաշտպանելու համար»։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ Իզյումում վիրավորների թիվն արդեն հասել է 38-ի։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
