Շոլցը քննադատել է բնական ռեսուրսների դիմաց Ուկրաինային օգնելու Թրամփի առաջարկը
1073
Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ., 12:14
![]() Բրյուսելում ԵՄ պաշտպանության հարցերով գագաթնաժողովին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ն ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային՝ հազվագյուտ հողային մետաղների դիմաց։ «Այդ երկրի ռեսուրսները պետք է օգտագործվեն ֆինանսավորելու այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի պատերազմից հետո»,- Շոլցի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Նրա խոսքով՝ «շատ եսասիրական կլիներ նման միջոցներն օգտագործելը ռազմական աջակցության ֆինանսավորման համար, ավելի լավ կլիներ, եթե Ուկրաինայի ռեսուրսներն օգտագործվեին բարվոք ապագայի համար»,- հավելել է Գերմանիայի կանցլերը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինային օգնությունը կշարունակվի, եթե այդ երկիրը խոստանա հազվագյուտ հողային մետաղներ մատակարարել ԱՄՆ-ին։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
