«ԵԱՏՄ-ն հանդուրժելո՞ւ է, որ իր անդամն ուզում է գնալ ուրիշ տեղ». Արմեն Գևորգյան
![]() «Երբ ուզում ենք տնտեսական ինչ-որ պրեֆերենցիաներ ստանալ՝ ԵՄ շուկան ավելի հասանելի դարձնելու մեր հայկական արտադրանքների համար, ԵՄ համապատասխան երկրների ներկայացուցիչները մատնանշում են, որ այդ պրեֆերենցիաները ստանալն անհամատեղելի է մեր՝ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը և հարց ուղղեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին. «Այս միջավայրում, երբ անհամատեղելիության ռեժիմներ են առաջանալու, ինչքանո՞վ են տնտեսական մեր հնարավորությունները զարգանալու. արդյո՞ք ԵԱՏՄ-ն՝ որպես կառույց, հանդուրժելու է, որ իր մի անդամն ուզում է գնալ ուրիշ տեղ»: Զեյնալյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական շահով պայմանավորված կազմակերպություն է: ԵԱՏՄ-ի ստանդարտները կլանված եմ ԵՄ-ի ստանդարտների հետ: Եթե մեր ապրանքները համապատասխանեցնում ենք ԵՄ ապրանքների ստանդարտներին, ապա ավտոմատ համապատասխանում են ԵԱՏՄ ստանդարտներին: Այստեղ հակասություն չի առաջանում: Եթե խոսքը վերաբերում է չնորմավորված խանդին, դա լրիվ ուրիշ բան է»: Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ընթանում են «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» հարցի շուրջ քննարկումները․ նախագիծը քաղաքացիական նախաձեռնության արդյունք է։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
