«Սև արկղերի մասին ԶԼՄ-ների տվյալները տարբերվում են իրականությունից»․ Ղազախստանի փոխվարչապետ
610
Ուրբաթ, 24 հունվարի, 2025 թ., 13:43
![]() Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը հայտարարել է, որ AZAL ինքնաթիռի «սև արկղերի» վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված տվյալները տարբերվում են իրականությունից։ «Եթե ինչ-որ մեկը համացանցում ինչ-որ բան է հրապարակել, չի նշանակում՝ ճշմարտություն է։ Սև արկղերի պարունակության և ԶԼՄ-ներում հրապարակվածի միջև մեծ տարբերություն կա»,- ասել է փոխվարչապետը։ Ավելի վաղ Կանատ Բոզումբաևը հաղորդել էր, որ «սև արկղերն» ամբողջությամբ վերծանվել են, և հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ։ Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում որպես ինքնաթիռի կործանման վարկածներ նշվում էին թռչունների երամի հետ բախումը, ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտությունը, ռուսական ՀՕՊ համակարգերը և այլն։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
