«Ռուսական գազն Ադրբեջանի տարածքով կգնա Իրան. ինչո՞ւ ոչ` Հայաստանով». Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել ու գրել․ «Իրանի նախագահ Փեզեշքիանը և ՌԴ նախագահ Պուտինը ստորագրեցին Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որի շրջանակներում՝ Թեհրանը նախատեսում է շուտով գազ գնել Մոսկվայից, իսկ մատակարարվելու է այն Ադրբեջանի տարածքով։ Պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերը, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է հրաժարվել ռուսական գազից և գնել իրանականը: Այն դեպքում, երբ Իրանը պայմանավորվում է Ռուսաստանից գազ ստանալու մասին՝ այն էլ Ադրբեջանի միջոցով։ Բայց փաստը մնում է փաստ, որ մեր վարած քաղաքականությունը և այն դիրքավորումը, որ ունենք ներկայումս, մեզ զրկում են տարածաշրջանի բոլոր առևտրային ծրագրերից։ Մոտ 30 տարի ապրել ենք հաղթած շրջափակման մեջ, ըստ ամենայնի, առջևում մեզ սպասվում է պարտված շրջափակում, որովհետև նորից իմաստնություն չենք դրսևորում»։ |

Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
199Երեկ, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
108Երեկ, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
140Երեկ, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
116Երեկ, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
16306.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
17406.11.2026, 14:24
