««Վրացական երազանքի» հետադիմական մարտավարությունը կհանգեցնի երկրի մեկուսացմանը»․ Մեթյու Միլլեր
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գեորգի Գախարիայի վրա վերջին հարձակման պատճառով Վրաստանին սպառնացել է մեկուսացմամբ։ Այս մասին Միլլերը գրառում է արել X սոցիալական ցանցի իր էջում. «Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիայի նկատմամբ։ Սա «Վրացական երազանքի» հետադիմական մարտավարության հերթական օրինակն է, որը կհանգեցնի երկրի մեկուսացմանը»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Բաթումիում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Վրաստանի նախկին վարչապետին։ Միջադեպը, ըստ «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամների, տեղի է ունեցել «Շերատոն» հյուրանոցում։ Վիճաբանության արդյունքում ջարդվել են տղամարդու քթի ոսկորները։ |
«Մարզպետի համար կարևոր չէ դպրոցներում և բուժհիմնարկներում թափուր տեղերը համալրելը». Ոսկան Սարգսյան
7802:06Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8701:06Մակրոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը
10701:01«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
10100:54«Միակ ելքը մնում է պայքարը՝ հանուն անկախության». Հրանտ Տեր-Աբրահամյան
9500:06«Ադրբեջանը մեր երկրի 60-70%-ը համարում է «Արևմտյան Ադրբեջան» և մեզ հրավիրում է դա քննարկելո՞ւ». Նիկոլ Փաշինյան
81Երեկ, 23:48