Ուկրաինան պայթեցրել է իր ամենամեծ հանքը, որպեսզի այն չընկնի ռուսների ձեռքը
700
Չորեքշաբթի, 15 հունվարի, 2025 թ., 23:55
![]() Պոկրովսկի մոտակայքում գտնվող «Մետինվեստ» ածխի հանքը, որն ամենամեծն էր Ուկրաինայում և ապահովում էր երկրի պողպատաձուլական արդյունաբերության կեսը, դադարել է գոյություն ունենալ: Հանքափորներն այն պայթեցրել են մոտեցող ռուսական բանակի պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հանքի աշխատողներին։ Պայթյունը տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին, երբ ռուսական բանակը եղել է հանքից 1,5 կմ հեռավորության վրա։ Լուրջ վտանգ է եղել, որ հակառակորդը ստորգետնյա թունելներով կներթափանցի Ուկրաինայի պաշտպանության ուժերի թիկունք։ Ուկրաինայի զինված ուժերի զինվորներն ու հանքափորները պայթուցիկ են տեղադրել Պեշանոյե գյուղի մոտ գտնվող հանքի մուտքի մոտ։ «Ամեն ինչ փլուզվեց, և այժմ այստեղ քարից բացի այլ բան չկա»,- ասել է հանքափոր Անտոն Տելեգինը։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
