«Ես չեմ լսել ՀՀ երրորդ նախագահին, դրա համար իրեն չեմ արձագանքում»․ Սուրեն Պապիկյան
![]() «Ես այդ հարցին հռետորական հարցով կպատասխանեմ՝ այդ միջոցներն ի՞նչ ենք արել՝ վարձակալության ենք տվե՞լ, ծախե՞լ ենք, հարևանների՞ն ենք տվել, մեր գրպա՞նն ենք դրել։ Հայտարարությունները պետք է հիմք ունենան»,- ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունների մասին, թե պատերազմի ընթացքում մեր ամենահզոր զինատեսակները չեն օգտագործվել։ Նախարարը նշեց, որ եթե լինեն կոնկրետ հայտարարություններ, կոնկրետ զինատեսակներով և այլն, կարող է հարցում կատարել և պատասխանել։ «Չնայած պատերազմի ժամանակ ՊՆ նախարարը ես չեմ եղել, ԳՇ պետն էլ գործողը ԳՇ պետը չի եղել։ Չգիտեմ՝ ձեր ասած դիվիզիոնները, որոնք պատերազմի ժամանակ չեն օգտագործվել։ Ես չեմ լսել ՀՀ երրորդ նախագահին, դրա համար իրեն չեմ արձագանքում, պատրաստ եմ արձագանքել, եթե ավելի հստակ հարցադրումներ լինեն»։ |

«Գյումրի համայնքի ղեկավարն այլ անձանց հետ նախապատրաստել է իշխանության յուրացում». ՔԿ (տեսանյութ)
9116:24
«Բացահայտվել է Արծրուն Մարգարյանի սպանությունը». ՔԿ (տեսանյութ)
9914:00
Դատախազության հայտարարությունը՝ «Արարատցեմենտ» ընկերության վերաբերյալ
10911:54
13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան
10910:24
7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանին ձերբակալելու որոշում է կայացվել
11510:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
12110:00
