Հունգարիան ապահովել է պատրիարք Կիրիլի բացառումը ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթից
![]() Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փեթեր Սիյարտոն հայտարարել է, որ երկիրը կարողացել է բացառել Եվրոմիության պատժամիջոցների 15-րդ փաթեթից Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյային և Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն: Այսօր ԵՄ-ն ներկայացրել է պատժամիջոցների նոր փաթեթ, որում ներառվել է 84 ֆիզիկական անձ, այդ թվում՝ 30 ընկերություն։ Նրանց թվում են լրագրող, հեռուստահաղորդավար և «Գազպրոմ-Մեդիա»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին, երգչուհի Լարիսա Դոլինան, «Ավտոդոր»-ի ղեկավար Վյաչեսլավ Պետուշենկոն», «Ուրալդրոնզավոդ» ՍՊԸ-ն, «TSK Vector» ՍՊԸ-ն, «SPP NPK» ԲԲԸ-ն, «ՊԻԿ» զարգացման խումբը, «UTair» ավիաընկերության ղեկավարը և այլն: Սահմանափակումները վերաբերել են նաև Կազանի բնիկներին՝ «Ռուսական ուղղաթիռների» գլխավոր տնօրեն Նիկոլայ Կոլեսովին և Մորդովիայի ղեկավար Արտեմ Զդունովին։ Բացի այդ, դրանք ազդել են Թաթարստանից երկու ընկերությունների վրա՝ Alabuga Development LLC-ի և Drake LLC-ի: Միաժամանակ, Սիյարտոն ասել է, որ ԵՄ ԱԳՆ խորհրդում ոչ ոք չի աջակցել Ուկրաինայում Սուրբծննդյան հրադադարի մասին Հունգարիայի առաջարկին։ Շատերը, նրա խոսքով, նույնիսկ դեմ էին դրան։ Նա նաև հայտարարել է, որ Հունգարիան չի աջակցի ԵՄ-ի զորքերը որևէ նպատակով Ուկրաինա ուղարկելուն: Հիշեցնենք, որ դեռ մայիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ երկիրը չի աջակցում պատրիարք Կիրիլի ընդգրկմանը ԵՄ պատժամիջոցների ցուցակում։ Ինչպես գրել է ՏԱՍՍ-ը, նա կրոնի ազատության հարցը «սուրբ և անձեռնմխելի» է որակել։ Հունգարիան նաև կոչ է արել 2022 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին չընդգրկել ԵՄ պատժամիջոցների ցուցակում։ Լրատվամիջոցները գրել են, որ այս և մի շարք այլ պահանջներ ձգձգում են Ռուսաստանի դեմ սահմանափակումների հաստատումը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
