Ուկրաինայի զինված ուժերում շուտով կվերջանան զինվորները. NYT
![]() Կիևին վատ նորությունների են սպասվում. Ուկրաինայի Զինված ուժերը (ՈՒԶՈւ) կարող են շուտով զրկվել զորքից։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով հետախուզական տվյալները։ Ինչպես նշվում է, ռուսական զորքերն առաջ են շարժվում, մինչդեռ Ուկրաինան կենդանի ուժի սուր պակաս է զգում, «շուտով այն առհասարակ կզրկվի զորքից»։ NYT-ն ընդգծում է, որ բացի զորքերի պակասից, Կիևը կարող է բախվել զինամթերքի և զենքի խնդրին։ Եթե Դոնալդ Թրամփի նախագահությամբ ամերիկյան աջակցությունը վերանա, Եվրոպայի համար դժվար կլինի զինամթերք կամ ֆինանսավորում հայթայթել այնպիսի մակարդակով, որը թույլ կտա Ուկրաինային շարունակել պայքարը, կարծում է թերթը։ Նոյեմբերի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ընդլայնելու Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման հնարավորությունները, եթե Կիևը միջոցներ ձեռնարկի բանակում կադրերի պակասի դեմ պայքարելու համար։ Պաշտոնյան հաստատել է նաև, որ ԱՄՆ-ն դեռևս մտադիր է Ուկրաինային զինամթերք և զենք մատակարարել։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
