Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

ԱՄՆ պետքարտուղարը կոչով դիմել է Ադրբեջանին

99
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 11:12
ԱՄՆ պետքարտուղարը կոչով դիմել է Ադրբեջանին

ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ աճող բռնաճնշումներով, այս մասին հայտարարել է պետքարտուղար Բլինքենը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպանության համար անարդարացիորեն ձերբակալվածներին, դադարեցնել քաղաքացիական հասարակության դեմ ճնշումները, հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և կատարել այն պարտավորությունները, որոնք երկիրը ստանձնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը միանալիս»,- նշված է Բլինքենի հայտարարության մեջ։