«Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը»․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «2025թ. Թուրքիան նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանական և անվտանգային ծախսերը։ Ըստ հոկտեմբերին խորհրդարանում ներկայացված բյուջեի նախագծի՝ վերոնշյալ ոլորտներին տրամադրվող գումարը հասել է ռեկորդային 47 մլրդ ԱՄՆ դոլարի, որը 17,5 տոկոսով ավելի է այս տարվա ծախսերից (2024-ին նախատեսված էր 40 մլրդ դոլար)։ Ըստ Թուրքիայի փոխնախագահ Ջ. Յըլմազի՝ նշված գումարից շուրջ 26.8 մլրդ դոլարը ուղղվելու է պաշտպանական ոլորտի ծախսերին, որից 4.8 մլրդ-ը տրամարդվելու է ռազմաարդյունաբերության աջակցման հիմնադրամին։ Ըստ Թուրքիայի ֆինանսների նախարար Մ. Շիմսեքի՝ ներկա դրությամբ Թուրքիայում իրականացվում են ավելի քան 1000 ռազմաարդյունաբերական նախագծեր, որոնք բոլորն էլ ունեն բարձր տեխնոլոգիական բաղադրիչ։ Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը կարգադրել է ոլորտի ընկերություններին կենտրոնանալ «պողպատյա գմբեթի» համակարգի կառուցման վրա»: Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Թալանը բազմապատկվել է, ուղղակի քողարկվում է հարկեր-տուրքերի անվան տակ»․ Սամսոն Գրիգորյան (լուսանկար)
4218:42«Իլհամ Ալիևը նույնն հռետորաբանությունն է օգտագործում, ինչ Վլադիմիր Պուտինը»․ Էրիկ Հելսբորն
7318:01«Ադրբեջանցիները երազում են Սևանի ափին թեյ խմելու մասին»․ Ոսկան Սարգսյան
6217:36«Փաշինյանից այս փուլում գուցե չէր պահանջվում Ալիևին ասել՝ «ֆաշիստը դու ես»»․ Հակոբ Բադալյան
6717:18«Նախկին նախագահների հետ ասոցացվող անձինք զբաղված են փոխադարձ ոչնչացմամբ»․ Դավիթ Անանյան
7217:00«Հայ ժողովուրդը պետք է որոշում կայացնի՝ «նաղդը», թե՝ «նիսյան»»․ Վահան Բաբայան
8616:18