«Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև` երկիրը». ՌԴ ԱԳՆ
![]() Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ. «Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ կարգադրելով իշխանության փոխանցում իրականացնել խաղաղ ճանապարհով:ն իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Ռուսաստանը չի մասնակցել այս բանակցություններին։ Միևնույն ժամանակ, համոզիչ կոչով դիմում ենք ներգրավված բոլոր կողմերին՝ հրաժարվել բռնության կիրառումից և կառավարման բոլոր խնդիրները լուծել քաղաքական ճանապարհով։ Այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունը կապի մեջ է սիրիական ընդդիմության բոլոր խմբերի հետ։ Մենք կոչ ենք անում հարգել սիրիական հասարակության բոլոր էթնո-դավանական ուժերի կարծիքը և աջակցում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված 2254 բանաձևի հիման վրա ներառական քաղաքական գործընթաց հաստատելու ջանքերին: Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության վիճակում են: Այս պահին դրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»։ |

Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել է «աղքատ աղետ» և կոչ արել նավթ արդյունահանել
9322:33
«Ուկրաինան հարվածել է Ստավրոպոլի երեք նավթային պահեստների». Զելենսկի (տեսանյութ)
17316:53
ԵՄ-ն պահանջել է Կարիբյան ավազանի երկրներից դադարեցնել ներդրումային ծրագրերի միջոցով քաղաքացիություն շնորհելը
19712:11
«Սաակաշվիլու ողբերգական պատմությունն ուսանելի է հետխորհրդային երկրների համար»․ Թաթուլ Հակոբյան
28803:06
«Օդորակիչը մեքենայում. օգուտներն ու հնարավոր ռիսկերն առողջության համար»․ Արմեն Մուրադյան
25302:06
«Եթե Մարուքյանը չհրապուրվեր պաշտոնով, Դավիթը կշարունակեր գործունեությունը»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
26001:06
