Սիրիայում ահաբեկիչները կռվում են կառավարական զորքերի դեմ Պալմիրա քաղաքի մոտ. Al Jazeera
![]() Սիրիայում ապստամբները կռվում են կառավարական զորքերի դեմ Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի մոտ, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով զինված ընդդիմության աղբյուրները։ Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մարտերն արդեն ավարտվել են։ Նրա խոսքով, բախումների ընթացքում «Սիրիայի ազատ բանակի զինյալներին» (թուրքերը այսպես են անվանում ահաբեկիչներին-խմբ.) հաջողվել է վերահսկողություն հաստատել Պալմիրայի, Հոմսի և Դեյր էլ Զորի միջև ընկած Էս-Սուխնե քաղաքի, ինչպես նաև Ալ-Քարիաթայն և Ջաբալ ալ-Ղուրաբ գյուղերի վրա, որ գտնվում են Պալմիրա-Պալմիրա ճանապարհի մոտ։ Al Jazeera-ի աղբյուրները հայտնել են կառավարական զորքերի դուրսբերման մասին Սուխնեից, Ալ-Ֆուրքալլուսից և Պալմիրայից: Վերջինում մարտերը, իրենց տեղեկություններով, դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, սակայն ապստամբները վերահսկողություն են սահմանում կառավարական բանակի դիրքերի վրա։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Facebook-ում հայտնել է, որ սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին Հոմս և Համա նահանգներում։ Ռազմական գերատեսչությունը հերքել է նաև տեղեկությունն այն մասին, որ զինյալները մտել են Ալ-Քարյաթայն գյուղ, որը գտնվում է Հոմսից մոտ 67 կմ հարավ-արևելք։ Զինված ապստամբների հարձակումը Սիրիայում սկսվել է նոյեմբերի վերջին։ Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մեծ տարածքներ Իդլիբ նահանգում, Հալեպ քաղաքը, որ մեծությամբ երկրորդն է երկրում։ Կառավարական զորքերը դեկտեմբերի 5-ին լքել են Համան։ Reuters-ի փոխանցմամբ՝ արդեն մարտեր են ընթանում Հոմս քաղաքի արվարձաններում և ներսում, որտեղ ընդդիմադիր զորքերը ներխուժել են հյուսիսից եւ արևելքից։ Ապստամբները հայտնել են նաև, որ գտնվում են Դամասկոսից 20 կմ հարավ և պատրաստվում են ավարտին հասցնել քաղաքի շրջափակումը։ |

Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են փորձում շորթել՝ կեղծ լուսանկարներ հրապարակելու սպառնալիքով (տեսանյութ)
12901:06
Թրամփի և Զելենսկու միջև թշնամանքը հասել է ճգնաժամային կետի. The i Paper
22700:19
Ռուսաստանցի ռեփեր Նավայ Բակիրովը ձերբակալվել է Ղազախստանում
15800:07
«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան
140Երեկ, 23:42
«Թայվանը պարտավորվել է Ալյասկայից 70–80 միլիարդ դոլարի հեղուկացված բնական գազ գնել». Թրամփ
186Երեկ, 23:24
«Ռուսները Լուլուին հավասարեցրել են բանջարաբոստանային մշակաբույսի». Արգիշտի Կիվիրյան
132Երեկ, 22:48
