Կոբախիձեն երախտագիտություն է հայտնել ոստիկանությանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երախտագիտություն է հայտնել ոստիկանությանը Թբիլիսիում ընդդիմադիրների բողոքի ցույցը ճնշելուց հետո։ Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները։ «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ներքին գործերի նախարարությանը, յուրաքանչյուր ոստիկանի, ՆԳ նախարարին, ովքեր համաչափության սկզբունքով կանխեցին բռնությունը և կարգուկանոն հաստատեցին Ռուսթավելիի պողոտայում», - ասել է Կոբախիձեն այսօր կայացած ճեպազրույցում։ Վարչապետը պնդել է, որ երեկվա իրադարձությունները «արմատական ընդդիմության նախապես կազմակերպված և ծրագրված բռնությունների» արդյունք են։ «Երբ այս մասշտաբի բռնություններ են տեղի ունենում, բնականաբար, մեծ ռիսկ կա, որ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ լրագրողները, կվնասվեն», - ասել է նա: Նա նաև ասել է, որ եթե ուժայինների կողմից եղել են անօրինական գործողություններ, ապա դրանք պետք է հետաքննվեն։ |
«Հովիկ Աղազարյանը պատվանդանից ցած գցեց իր կուռքին»․ Ոսկան Սարգսյան
4702:06«Մեծ է Հովիկ Աղազարյանից «Հով Քիշոտ» կերտելու գայթակղությունը»․ Հակոբ Բադալյան
4301:30«Նիկոլենք փակել էին աչքերը հայերի դեմ տեղի ունեցած հանցագործությունների վրա»․ Արամայիս Աղաբեկյան (լուսանկար)
5401:06«Ի՞նչը չներվեց Գեղամ Նազարյանին»․ հարց՝ Գեղամ Մանուկյանին (տեսանյութ)
5901:00«Ուրախ եմ, որ «նախկինացավով» տառապողները բացահայտվում են»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6300:24«Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի վաղը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6200:00