«Գլուխգովանությունը՝ ՔՊ-ում»․ Սևակ Հակոբյան
Լրագրող․ խմբագիր Սևակ Հակոբյանը տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ ««Ես հայրենասեր եմ», «Ես մեռել-հառնել եմ», «Ես լավ նախարար եմ», «Ես լավագույն գիտնականն եմ»․ աշխարհի լավագույնները՝ մեկ թիմում։ Համացանցը երկրորդ օրն է՝ ծաղրում է նախկին ՔՊ-ական, երիտասարդ դատավոր Սարգիս Պետրոսյանին, որը դատական մեկ նիստի ընթացքում բազմաթիվ անգամներ հարկ է համարել գոռգոռալ, որ ինքը ամենահայրենասերն է։ Թեև համացանցը քննարկում է նախկին ՔՊ-ականի գլուխգովանությունը, սակայն նշենք, որ այս իշխանական թիմում նա այդ առումով բացառիկ չէ։ Օրինակ վերջերս մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր ԱԺ-ում հատուկ ընդգծում, որ ինքը Հայաստանի լավագույն երիտասարդ գիտնականն է, անմրցելի։ Մանասյանից առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էր շեշտում, որ ինքը լավ նախարար է։ Դե իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ իրեն համեմատել է Հիսուսի հետ»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |
Ինչո՞ւ է Արևմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․ «Հրապարակ»
1009:12Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստանա. «Ժողովուրդ»
2309:06Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները (տեսանյութ)
3409:00«Ի՞նչ տարբերություն կա Արծվաշենի և Արցախի միջև». Կարեն Հեքիմյան
9003:06«Հերթական ապտակը ԵՄ-ին, և միջամտությունը՝ ՀՀ ներքին գործերին»․ Տաթևիկ Հայրապետյան
9901:36Թբիլիսիում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել (տեսանյութ)
13801:18