Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.

Վրաստանի խորհրդարանում անվտանգության «կարմիր մակարդակ» է հայտարարվել

76
Այսօր, 11:06
Վրաստանի խորհրդարանում անվտանգության «կարմիր մակարդակ» է հայտարարվել

Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Թբիլիսիի կենտրոնում վերականգնվել է երթևեկությունը։ Կեսգիշերն անց հատուկջոկատայինները սկսել են բռնի ուժով ցրել ընդդիմադիրների ցույցը, որը մինչև 2028 թ․ ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու վերաբերյալ կառավարության որոշման դեմ էր։

Խորհրդարանում առավոտյան անվտանգության «կարմիր մակարդակ» է հայտարարվել։
Շենքի մուտքը, նույնիսկ մշտական ​​աշխատողների համար, կատարվում է միայն խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի կողմից անձամբ հաստատված ցուցակների հիման վրա։
Քիչ առաջ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ այս գիշեր Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ 43 մարդ է բերման ենթարկվել, ՆԳՆ 32 աշխատակից է վիրավորվել։

Տուժած ցուցարարների մասին տեղեկություն չի հաղորդվում։