Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.

«Ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»․ Սալոմե Զուրաբիշվիլի

71
Այսօր, 10:24
«Ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»․ Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եվրոպացի առաջնորդներից կոշտ արձագանք է ակնկալում Թբիլիսիում բողոքի ցույցերը բռնի կերպով ցրելու կապակցությամբ։

«Ես ակնկալում եմ կոշտ արձագանք եվրոպական մայրաքաղաքներից»,- գրել է Զուրաբիշվիլին X սոցիալական ցանցի իր էջում։

Նախագահը նշել է, որ գրառումը գրելու պահին (TBS 6:30), «Ռուսթավելիում բողոքի ցույցերն ու բռնաճնշումները դեռ շարունակվում էին», և «թիրախը լրագրողներն ու քաղաքական առաջնորդներն են»։

Ինքը՝ Զուրաբիշվիլին ևս ,իացել էր ցուցարարներին և փորձել համոզել հատուկ ջոկատայիններին ուժ չկիրառել ցուցարարների նկատմամբ։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ամբողջ գիշեր շարունակվել են բախումները հատուկջոկատայինների և ցուցարանների միջև, կիրառվել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, կան ձերբակալվածներ։
Ընդդիմությյան ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028թ․ վերջ։