Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 նոյեմբերի, 2024 թ.

«Մինչ տարվա վերջ շատ բաներ կհստակեցվեն». Ալեն Ղևոնդյան

76
Այսօր, 10:30
«Մինչ տարվա վերջ շատ բաներ կհստակեցվեն». Ալեն Ղևոնդյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վրաստանը վերադառնում է դեպի պետություն՝ հաստատակամ քայլերով.
ամեն ձև խանգարելու են, բայց կարևորը միտումն է, կամքը, չվաճառվելու որոշումը: Ոնց էլ լինի, լուծումը կգտնեն:
Բան, որ ՀՀ-ում շատ վաղուց ու գրեթե բոլոր մակարդակներում բացակայում է, քանի որ «փողին մունաթը» ՀՀ քաղաքական մշակույթում ճկունության ու իբր դիվանագետ լինելու ցուցիչ է, և ամենակարևորը՝ քաղաքական գաղափարախոսություն:
Ի դեպ, Հռոմամերձ շրջանակները փրկչական ֆեյքային արշավներ են սկսել 2018-ի գլխավոր կազմակերպիչներից մեկի մասով, թե բա «նվիրյալ, առաքյալ, խաչակիր....». ստեղ են ասել, իյա՞, իրո՞ք...
Եվ հիմնական հարցը, ինչո՞ւ են ակտիվացել հիմա, շատ պարզ՝ եկել է կողմնորոշման պահը, «գոյություն, թե՝ չգոյություն» պարադիգմով: Այդ մասին ես ինքս եմ ձեզ ասել ոչ հեռու անցյալում, մինչ տարվա վերջ շատ բաներ կհստակեցվեն:
ՀՀ-ն միակ երկիրն է երևի, ուր գլոբալիստներն ու «ազգայիննները», «ավանդական» արժեքների՝ իբր որոշ կրողները իրար դաշնակից են: Գինը լինելու է հայկական պետությունը, իրենց մասով՝ կոնկրետ փողը:
Ի դեպ, չպետության սպասարկու մեդիաները շուտով զրկվելու են ֆինանսներից: Լավ մտածեք ձեր վարքի մասին, քանի որ ամեն բան լինելու է շատ անակնկալ. ուրիշ մասնագիտություններ սովորեք:
Օրինակ՝ մեկ մարդ, որ, ասենք, ֆինանսավորում է 15 մեդիա, մի օր, ասենք, երեքշաբթի հայտարարում է, որ վերջ, փողերը ավարտվեցին: Ավելին՝ նա ոչ միայն այդ մեդիաներն է ֆինանսավորում, այլև պայմանավորվածություններ ունի իբր հակառակորդ կամ մրցակից մեդիաների հետ, որ իր ուզած կոնտենտը դնեն, իսկ չուզածը՝ չդնեն:
Ինչևէ, գործընկերները խոստովանականներ գրելու լավ վարպետ են, քանի որ դրանց ցուցակը արդեն վաղուց կա... մոնիթորինգը ու վերլուծությունը լավ գործիքներն են, իսկ ինսայդերականությունը՝ ճշգրտող:
Մի խոսքով, ձեզ լավ տրամադրություն: Հիմնավորումներ-արդարացումներ փնտրեք, խաշ ուտելու գնացեք, կամ մտածեք, որ սա բլեֆ է»:

Աղբյուրը`   Ալեն Ղևոնդյան