ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Տաշիր-Բլագոդարնոյե և Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (մերկասառույց) կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում, «Զանգեր» կոչվող հատվածում, Արագած-Ծիլքար, Գյումրի-Անիպեմզա, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Մարալիկի տարածաշրջանների և Սևանի ՃՈ հենակետից Դիլիջանի թունել ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Գորիս քաղաքում մառախուղ է։ Նոյեմբերի 28-ին, ժամը 11։15-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ ՓԾ ստորաբաժանումներն իրականացրել են շրջայցեր և հերթապահություններ, որոնց արդյունքում արգելափակումից դուրս են բերել 37 տրանսպորտային միջոց և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |
Սպասվող եղանակի մասին (լուսանկար)
3208:30«Ինչո՞ւ է աղմկում Միշիկը». Անի Կաղինյան
9302:18«ՔՊ սրտի ԲԴԽ-ացուն փորձում է քծնել ՔՊ խմբակին»․ Ռոբերտ Հայրապետյան
9100:42«Անկա-ռեկետչիցան հիմա էլ ղումարբազությամբ է մարդկանցից փող կլպում»․ Նարինե Կիրակոսյան
11500:18«Վերջին շրջանում հաճախ եմ ականատես լինում աղջկական «ռազբորկաների»»․ Հակոբ Բադալյան
115Երեկ, 23:12«Չաղ Ռուստամը» կշարունակի մնալ կալանավորված՝ «Ֆազի» սպանության գործով
106Երեկ, 22:48