Մեկ շաբաթում 4 անգամ Հովիկ Աղազարյանին կանչել են հարցաքննության. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին, ինչպես տեղեկացրել ենք, ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով: Եվ քանի որ Աղազարյանը «կպել» է մեծն Քյարամյանին, Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ այլևս չպետք է պատգամավոր լինի՝ ստիպում են, որ հրաժարվի մանդատից, Աղազարյանն էլ դիմադրում է, և Փաշինյանը գործի է դրել քրեաիրավական հետապնդման գործիքները: Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տեւած հարցաքննությունից հետո քննիչներն առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը, իբրև թե՝ դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Երեկ ողջ օրը իշխանական երբեմնի ամենահասանելի պատգամավորն անհասանելի էր, քանի որ զրկված էր կապի միջոցից: Տարբեր աղբյուրներից փորձեցինք որոշ մանրամասներ իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեում տեղի ունեցած հարցաքննությունից։ Պարզվում է՝ պատգամավորը քննիչի բոլոր հարցադրումներին ի պատասխան պնդել է, որ որդու քրեական գործով որևէ մեկին չի զանգել։ Հիշեցնենք, որ Քյարամյանը լսումների ժամանակ ուղիղ հայտարարեց. «Պարոն Աղազարյան, խնդրում եմ նաև մեկնաբանեք, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ ինձ դիմել են Ձեր տղայի հետ կապված քրեական գործով՝ մեքենաները հենց նույն այդպիսի վարույթներով վերադարձնելու վերաբերյալ։ Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»։ Օրերս էլ մամուլը գրեց, որ Աղազարյանն ինքն անձամբ է դիմել՝ մեկ անգամ՝ որդու գործով քննիչին, մեկ անգամ էլ՝ ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին։ Ըստ ՔՊ-ում տարածված խոսակցության՝ Հովիկ Աղազարյանը չի հերքել, որ զանգել է Արսեն Այվազյանին, բայց զանգել է որդու նկատմամբ քրեական վարույթ հարուցելուց մոտ ութ ամիս առաջ՝ 2022-ի դեկտեմբերին, իսկ որդու նկատմամբ վարույթը հարուցվել է 2023-ին։ Նա գործընկերներին մանրամասնել է զանգելու շարժառիթը, ասել, որ տասնյակ ավտոներկրողներ դիմել են ԱԺ տնտեսական հանձնաժողովին, որի փոխնախագահն է ինքը, եւ դժգոհություններ են հայտնել ՊԵԿ-ի և քննչականի համատեղ «ռեկետից», ինքն էլ փորձել է պարզաբանումներ ստանալ, տեղեկացրել է, որ մեկ անգամ էլ Կոմիտեի քարտուղարություն է զանգել՝ այդ բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու։ Ըստ Աղազարյանի ցուցմունքի՝ երկու զանգն էլ կատարել է որդու նկատմամբ քրեական վարույթ հարուցելուց ամիսներ առաջ։ Եվ քանի որ Աղազարյանը «չորով» հերքել է որդու գործով իր միջնորդության փաստը, այդ պատճառով էլ առգրավել են հեռախոսը, որպեսզի վերծանեն հեռախոսազանգերը։ Ի դեպ, հեռախոսի առգրավումը ժամուկես է տևել։ Սակայն դա հակաօրինական է, քանի որ Աղազարյանը չունի մեղադրյալի կարգավիճակ, նրան մեղադրանք առաջադրված չէ, իսկ նրան, ըստ էության, վերաբերվում են իբրև մեղադրյալի, այն դեպքում, երբ պատգամավորական անձեռնմխելիություն ունի, և մեղադրանք առաջադրելու համար նախ դատախազը պետք է խորհրդարան մտնի, միջնորդի՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Եվ եթե վաղը գործը գնա դատարան, ապա այս քայլը հակասահմանադրական, հակաօրինական է ճանաչվելու։ Տեղեկացանք, որ այսօր նույնպես Աղազարյանը հարցաքննության է կանչվել՝ արդեն ոչխարների գործով: Այսինքն՝ 1 շաբաթվա ընթացքում սա լինելու է պատգամավորի չորրորդ հարցաքննությունը․ երեքշաբթի օրը՝ ՔՊ վարչությունում, դրանից ժամեր անց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ոչխարների գործով, նախօրեին՝ Քյարամյանի դեպքով, իսկ այսօր՝ կրկին ոչխարների։ Պարզ է, որ փորձում են հոգեբանական ճնշման ճանապարհով Աղազարյանին մղել մանդատից հրաժարվելուն: Թե որքան կդիմանա ՔՊ-ականը, դժվար է ասել»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում». Տաթևիկ Հայրապետյան
5302:06«Սափրվեցի, որովհետև ինքս ինձ հարցեր այլևս չունեմ». Նիկոլ Փաշինյան
5101:18«Կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի». Նիկոլ Փաշինյան
6300:42«Որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5400:30Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագայի պաշտոնում ունի թեկնածուներ
5900:00«Կաջակցեմ այն հանրային խմբին, որն արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերի ԱԺ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56Երեկ, 23:48