Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պատասխաններ է պահանջում ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից՝ իրեն վարկաբեկելու և որպես կոռուպցիոներ դիտարկելու համար։ «Դեռ հոկտեմբերին լրագրողները Անդրանիկ Քոչարյանին հարցրել էին՝ հնարավո՞ր է, որ որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ, Հրաչյա Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։ Քոչարյանը պնդել էր, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված, երբ դիմել էր նրան «Արագած» ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի հետ վերաբերյալ խնդրով, սակայն, ինչպես հետո պարզվել է, խնդիրը Փամբուխչյանը չի լուծել։ Անդրանիկ Քոչարյանը շարունակել էր նաև. «Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»։ Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա. «Բայց ինձ մտահոգում է «Սպայկայի» հետ առնչվող պատմությունները» հրապարակավ ասել էր Քոչարյանը: Հիշեցնենք, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հայրը 40 հեկտար հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում՝ դեղձի այգիներ հիմնելու համար։ Մանրամասները՝ թերթի համարում։ |
«Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում». Տաթևիկ Հայրապետյան
5302:06«Սափրվեցի, որովհետև ինքս ինձ հարցեր այլևս չունեմ». Նիկոլ Փաշինյան
5101:18«Կարելի է Ադրբեջանի հետ գնալ գործարքի». Նիկոլ Փաշինյան
6300:42«Որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5400:30Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագայի պաշտոնում ունի թեկնածուներ
5900:00«Կաջակցեմ այն հանրային խմբին, որն արագաչափերը հանելու օգտին օրենսդրական նախաձեռնություն կբերի ԱԺ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
56Երեկ, 23:48