Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.

«Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների անվճար ուղևորության հարցը կքննարկվի»․ Սուրեն Գրիգորյան

87
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 11:18
«Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների անվճար ուղևորության հարցը կքննարկվի»․ Սուրեն Գրիգորյան

«Քառօրյա և 44-օրյա պատերազմների զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության հնարավորության տրամադրման հարցը»,- Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ի պատասխան «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի հարցին։

Հիշեցնեք, որ ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևանի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը, որում առայժմ ներառված չէ զոհերի ընտանիքներին վերաբերող որևէ արտոնություն։