Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.

«ՔՊ-ական իշխանությունը Հայաստանում ոտնահարել է տեղական ինքնակառավարումը». Ոսկան Սարգսյան

105
Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ., 17:12
«ՔՊ-ական իշխանությունը Հայաստանում ոտնահարել է տեղական ինքնակառավարումը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տավուշի մարզպետարանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին կայացել է Տավուշի մարզի խորհրդի նիստ, որի ընթացքում մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Ասքանազ Բաբլումյանը «ներկայացրեց 10 ամսվա կտրվածքով Տավուշի մարզի համայնքների տեղական բյուջեների սեփական եկամուտների կատարողականը։ Նշվեց, որ նոյեմբերի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 միլիարդ 431 միլիոն դրամ, որը կազմում է նախատեսվածի 67 տոկոսը։ Առաջարկվեց մինչև տարեվերջ հասնել 100 հավաքագրման»։
ՔՊ-ական իշխանությունը Հայաստանում ոտնահարել է տեղական ինքնակառավարումը, համայնքապետարանների ինքնուրույնությունը։ Առանց մարզպետարանի «առաջարկության» էլ մարզի համայնքների ղեկավարները գիտակցում են սեփական եկամուտների հավաքագրման կարևորությունը»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան