Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Թուրքիան ևս պատրաստվում է ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

131
Ուրբաթ, 01 նոյեմբերի, 2024 թ., 23:42
Թուրքիան ևս պատրաստվում է ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծ

Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ։
Ըստ հրապարակված գրավոր հայտարարության՝ օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։

Նմանատիպ օրենք է ընդունվել նաև Վրաստանում, որը լուրջ քաղաքական ճգնաժամ էր առաջացրել այդ երկրում, գրում է «Էրմենիհաբեր»-ը։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը, ըստ ընդդիմության, կրկնում է «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենսդրությունը։