Սրբուհի Գալյանի «Պռավադնիկները»․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ՔՊ վարչության՝ արդարադատության նախարարի թեկնածուի ընտրությունը բուռն քննարկումների առիթ է տվել իշխանության ներսում։ Ոմանք ապշած են միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի ստացած ձայներից՝ նա ոչ մի կողմ ձայն չի ստացել՝ 2 տարի արդարադատության փոխնախարար աշխատած, բազային լուրջ գիտելիքներ ունեցող Կիրակոսյանը զրո ձայն է ստացել, մինչդեռ ՔՊ-ում կարծում են, որ նրա և մյուս թեկնածուների մասնագիտական կարողություններն անհամեմատելի են։ Վարչության դիրքորոշումից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը միայն հլու հպատակներին է հանդուրժում, իսկ Կիրակոսյանը կարող էր նաև ընդվզել, օրինակ՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու հարցում: Վերջին շրջանում նրա և իշխանության մոտեցումների միջև լուրջ հակասություններ են առաջացել, նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն նրան համոզեցին՝ հետ բերեցին, որովհետև նման աշխատանքի ունակ մարդիկ ՔՊ-ում չկան: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր նկատմամբ վերաբերմունքից խոցված է նաեւ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որին անձամբ Փաշինյանն էր առաջադրել: Նման քաստինգ կազմակերպելը և հրապարակավ թեկնածուին նվաստացնելը փաշինյանական ոճի մեջ են: Պարզվեց, որ քիչ թե շատ հեղինակություն վայելող թեկնածուներին հավաքել են, որ 32-ամյա Գալյանի համար ժողովրդավար ընտրությունների ֆոն ապահովեն։ Սարգսյանի օգտին 3 ձայն է գրանցվել, Գագիկ Ջհանգիրյանին կողմ են քվեարկել Սասուն Միքայելյանը և Վաղարշակ Հակոբյանը»։
|

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
