Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ են ՔՊ-ականները սևեռվել «Շողակաթ» հեռուստաընկերության վրա»․ Լիզա Ճաղարյան

76
Հինգշաբթի, 31 հոկտեմբերի, 2024 թ., 17:18
«Ինչո՞ւ են ՔՊ-ականները սևեռվել «Շողակաթ» հեռուստաընկերության վրա»․ Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են ՔՊ-ականները սևեռվել «Շողակաթ» հեռուստաընկերության վրա։ Դրան միայն մեկ պատասխան կա. հեռակա քծնում են իրենց պատուհասին։ Դե, պատուհասի ջուրը մի առվով չի գնում Եկեղեցու հետ, «Շողակաթ»-ն էլ եկեղեցական թեմաներով հաղորդաշարեր ունի։
Այլ պատասխան դրան չկա։
Եթե սրանց հեռուստաընկերությունների մակարդակն ու ասելիքը հուզեր, առնվազն նյարդային ցնցումների մեջ կընկնեին մի քանի այլ հեռուստաընկերությունների անճաշակագույն հաղորդումներից, զարհուրելի հեռուստասերիալներից, ռաբիզ համերգներից, որոնք եթե համապատասխան կոճակը սեղմելիս աչքովս են ընկնում, արագ-արագ փոխում եմ, որ սիրտս չվատանա։ Չէ, սրանց հանգիստ չի տալիս «Շողակաթ»–ը, որովհետև այնտեղից գրագետ խոսք է հնչում (իսկ դա սղոցում է իրենց կիսագողական «նրբիկ» ականջները), բարձրաճաշակ երաժշտություն է հնչում, որից իրենց քունը տանում է»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան