Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 05 նոյեմբերի, 2024 թ.

«Ինչո՞ւ հստակ չեք ասում, որ՝ ո՛չ, Սահմանադրությունը Բաքվի պահանջով չենք փոխելու». լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

65
Չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2024 թ., 12:30
«Ինչո՞ւ հստակ չեք ասում, որ՝ ո՛չ, Սահմանադրությունը Բաքվի պահանջով չենք փոխելու». լրագրողը՝ Արայիկ Հարությունյանին

«Ցանկացած համաձայնագիր, երբ քննարկվում է, արդյունավետ է լինում, երբլինում են փոխզիջումներ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հարցին՝ Հայաստանը պատրա՞ստ է Սահմանադրության փոփոխության հետ կպված որոշակի քայլեր անել, Հարությունյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ ունենք կարմիր գծեր և դրա մասին հայտնել ենք»:

«Ինչո՞ւ հստակ չեք ասում, որ՝ ո՛չ, Սահմանադրությունը Բաքվի պահանջով չենք փոխելու»,- արձագանքելով լրագրողի այս հարցին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանեց. «Դրա մասին բազմիցս հայտարարվել է… Հիմա ես միջանցքում չեմ զրուցելու»: