Երևան`   +20 °C
Այսօր`   Կիրակի, 13 հոկտեմբերի, 2024 թ.

«Իրանը «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում». Աբբաս Արաղչի

40
Այսօր, 17:48
«Իրանը «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում». Աբբաս Արաղչի

Իրանը «կարմիր գծեր» չունի իր պաշտպանության հարցում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Իսրայելի պատասխան հարվածի սպասման շուրջ խոսելիս։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, նշել է. «Չնայած մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմը զսպելու համար, ես հստակ ասում եմ, որ մենք «կարմիր գծեր» չունենք մեր ժողովրդին և մեր շահերը պաշտպանելու հարցում»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանն ավելի քան 180 բալիստիկ հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ Իսրայելը կհարվածի Իրանին «մահացու, ճշգրիտ և անսպասելի» եղանակով: