Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայց են ներկայացրել Բաքվի դատարան
![]() Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի (ով այժմ ապօրինի կերպով գտնվում է Ադրբեջանի բանտում) փաստաբանները, հինգշաբթի օրը հայցեր են ներկայացրել Բաքվում՝ ասելով, որ նա խոշտանգումների է ենթարկվել և զրկվել է արագ դատաքննության իրավունքից, հաղորդում է Reuters-ը։ Վարդանյանի փաստաբանները հայտնել են, որ հայցի հետ կապված դեպքերից մեկը 2024 թվականի ապրիլին նրա հացադուլի ժամանակ խոշտանգումներն են։ Նրանք հայտարարել են, որ սրան ի պատասխան՝ Վարդանյանին տեղավորել են պատժախցում, ստիպել են կանգնել, արգելել են լվացվել և երկու օր զրկել են ջրից։ Մեկ այլ հայցում Վարդանյանի փաստաբանները նշել են, որ նրա արագ դատաքննության իրավունքը խախտվել է անցյալ տարվանից՝ նրա կալանավորման պատճառով։ Առանձին հայցով մեղադրանք է առաջադրվել ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթին, որը զրպարտություն է տարածել Ռուբեն Վարդանյանի հասցեին։ Իրենց հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանի փաստաբանները նաև կոչ են արել Ադրբեջանին ազատ արձակել երկրում պահվող բոլոր արցախցի հայ գերիներին մինչև COP29 գագաթնաժողովի մեկնարկը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
