Տատի մահվան լուրն իմանալուց հետո թոռը հարձակվել է բժշկի վրա
326
Շաբաթ, 14 սեպտեմբերի, 2024 թ., 17:42
![]() Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի բժիշկներից մեկը բռնության է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։ Ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, որ նա իմացել է, որ իր տատը մահացել է։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքներից». ԱՆ
16629.04.2026, 17:36
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14429.04.2026, 11:42
«Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ սա անհարմարություն է ստեղծել տավուշցիների համար»․ Գառնիկ Դանիելյան
13728.04.2026, 16:42
Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը սրվում է
38927.04.2026, 23:57
Չիչխանի միացությունները կարող են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
38927.04.2026, 23:41
«Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
12327.04.2026, 11:12
